HomeAbout UsCRIMINAL TIME TV SHOWDonationNews About Human RightsScientific articles
Armenian GenocideOur newspaperYOUR RIGHTSNEWS NETWORKThe Calendar Daily NEWSAHAZANG WEEKLY
CRIMINAL TIME  NEWSPAPERThe 45th President Of The United States

​ ՀՀ ԱԺ․ Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը

Խորհրդարանն այսօր իր աշխատանքները սկսեց սահմանային վերջին լարվածությունների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելով:


Աստղիկ Բեդեւյան

Հրապարակված է՝ 04.04.2016

Այնուհետև փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի լարումը դատապարտող Ազգային ժողովի հայտարարությունը․ - «Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար: Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտումը, Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի ոտնահարումը, քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափով հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերի նպատակային ձախողումն ու մերժումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը»:

Հայաստանի խորհրդարանի հայտարարության տեքստում կոչ կա՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին․ - «Հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար»:

Իշխանությունն ու ընդդիմությունը միակարծիք են՝ Ադրբեջանն ագրեսոր է: 

Էդմոն Մարուքյանն առաջարկեց Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել․ - «Պատերազմական հանցագործություններ են տեղի ունենում: Ես կոչ եմ անում մասնագետներին համախմբել և Ադրբեջանի իշխանությունների դեմ Միջազգային քրեական դատարանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ ձևերով միջազգային քրեական գործ հարուցելու համար»:

Տիգրան Ուրիխանյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու կողմնակից է: «Որպեսզի Միավորված Ազգերը վերջապես միահամուռ քննարկեն ադրբեջանական զինվորի կողմից հայ երեխայի ոչնչացումը և մեծահասակ խաղաղ բնակիչների ականջ կտրելն ու նրանց սպանելը», - փաստարկեց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») անհրաժեշտ է համարում հարցը բարձրացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)․ - «Ընդհուպ մինչև Ադրբեջանի անդամակցության դադարեցումը Եվրոպայի խորհրդին: Երբ նա անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, ունի հստակ պարտավորություն՝ ագրեսիսյի և ուժի բանեցումից զերծ մնալու: Տվյալ պարագայում նա խախտել է, և դրա ապացույցն էլ կա․ իր դեսպանը հայտնել է այդ մասին Ռուսաստանի Դաշնությունում»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) արձագանքեց․ - «Տեղի է ունեցել ՀՀ նախագահ, Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստը, և տրվել են համապատասխան հանձնարարություններ Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական հարաբերությունների և այդ հարաբերությունների կանոնակարգման և փաստաթղթավորման վերաբերյալ: Գործողությունները, որոնց անհրաժեշտությունը ծագելու է և օրինաչափ է լինելու, քայլ առ քայլ իրագործվելու են: Այնպես որ, այն ամենը, ինչ որ մենք կհամարենք տեղին և անհրաժեշտ, նաև ձեր մասնակցությամբ շարունակվելու է»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին զայրացրել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի երեկվա հայտարարությունը․ - «Այդ հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր գտնվելով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, Թալիշ գյուղում մնացած խաղաղ բնակիչները խոշտանգվել են և սպանվել են: Դրանից հետո Պեդրո Ագրամունտը իր համերաշխությունն է հայտնում Ալիևի ռեժիմին: Ագրամունտը քառասունյոթ երկրների խորհրդարանների վեհաժողովի նախագահ է՝ այդ թվում նաև Հայաստանի: Ես առաջարկում եմ, որպես սկիզբ դիմել հստակ նոտայով Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ»:  

Խորհրդարանի համատեղ հայտարարությունն ընթերցած Շարմազանովը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին համախմբվելու համար․ - «Չկա ընդդիմություն և իշխանություն: Մենք բոլոր քույրեր և եղբայրներ ենք, մենք պետք է կարողանանք այս դժվարությունից դուրս գալ և մնալ քույրեր և եղբայրներ»:

Նախկին արտգործնախարար, ՀՀՇ-ն ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը ևս կարևորեց միասնությունը․ - «Ինչպիսի բարձր աստիճանի քաղաքացիական գիտակցություն է ցուցաբերում ողջ սպեկտրը քաղաքական դաշտի, և մեր ազատամարտիկները, հասարակ քաղաքացիները, որոնք հստակ պատգամ են ուղարկում Ադրբեջանին, որ երբևէ որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մենք կարող է ունենանք ներքին տարաձայնությունները, քաղաքական տարբեր մոտեցումներ, բայց երբ վտանգված է մեր հայրենիքը, մեզանում որևէ տարակարծություն չի կարող լինել»: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ անկախ գործող իշխանության հետ ունեցած հակասություններից, իրենք պատրաստ են միավորվել ագրեսիան հետ մղելու գործում․ - «Հայկական բանակը այսօր հերոսական մարտեր է վարում ռազմաճակատում, և մեր բոլորիս պարտքն է զորակցություն հայտնել մեր մարտիկներին, ամբողջ բանակին, ինչպես նաև սահմանամերձ խաղաղ բնակչությանը»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը պատգամավորներն առաջիկայում կքննարկեն նաև Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ընթացքում: Նման փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես եկան ընդդիմադիր պատգամավորները, և խորհրդարանական մեծամասնությունն անմիջապես ընդունեց:


Լուրեր
Ղարաբաղի հյուսիսում պայթեցված ավտոբուսում զոհվել է 7 քաղաքացիական անձ

   

04.04.2016

Լեռնային Ղարաբաղի հյուսիսում այսօր ադրբեջանական անօդաչու թռչող սարքը քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս է պայթեցրել, զոհվել է 7 քաղաքացիական անձ, «Ազատությանը» տեղեկացրեց Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
04 ապրիլի 2016
ՆախորդըՀաջորդը

  23:12 Հրապարակվել է ևս երեք զոհված զինծառայողի անուն
  22:52 Ստեփանակերտը զգուշացնում է «անձամբ Հասանովին և նրա «գերագույնին»
  22:01 Ղարաբաղի հյուսիսում պայթեցված ավտոբուսում զոհվել է 7 քաղաքացիական անձ
  21:24 Մարտակերտի ճանապարհին ռմբակոծվել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը. կա 5 զոհ
  21:04 «Անհնար է գտնել քաղաքացիական բնակչության նկատմամբ բարբարոսության որևէ արդարացում»
  20:17 Աղոթք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ Հայրենիքի և զինվորների համար
  20:08 Քերրին ու Լավրովը դատապարտել են ԼՂ-ում իրավիճակը սրելու որոշ «արտաքին խաղացողների» փորձերը
  20:07 Հայ դատի գրասենյակը Օբամային հորդորում է պատասխանատվության կանչել Ալիևին
  19:40 ԼՂ ՊՆ․ Հայկական կողմը ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած
  19:31 ԼՂ ԱԳՆ-ն կոչ է արել Մինսկի խմբին «հրապարակայնորեն և վճռականորեն դատապարտել Ադրբեջանին»
  18:38 Հեռախոսազրույց Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի արտգործնախարարների միջև
  18:33 ԵԱՀԿ Մշտական խորհուրդը Ղարաբաղի հարցով նիստ կգումարի
  18:23 Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զաքիր Հասանովի հետ
  18:01 Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
  17:56 Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է վիրավոր զինծառայողներին
  17:46 Տավուշի մարզում զինվոր է վիրավորվել
  17:35 Կանադան Լեռնային Ղարաբաղում զսպվածության կոչ է անում
  17:25 Բելառուսի ԱԳՆ․ Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին խոսք լինել չի կարող
  17:14 «ԼՂ հակամարտությունն իրենից հատուկ վտանգ է ներկայացնում»․ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
  17:13 Քնեսեթի փոխխոսնակը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները․ ԱԺ լրատվական
  16:36 Հայաստանի ՊՆ․ Բաքուն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի
  16:17 Իրանի ռազմական կցորդը հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն
  16:02 Մոսկվան աննպատակահարմար է համարում փոխել Մինսկի խմբի ձևաչափը․ Լավրով
  15:23 ՀՀ նախագահը ԵԱՀԿ երկրների դեսպաններին ներկայացրեց իրավիճակը շփման գծում
  15:15 Բաքուն հաղորդում է հայկական կողմի մեծաթիվ կորուստների մասին, Երևանը հերքում է
  15:03 Կրեմլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ հրադադարի ռեժիմին
  14:48 Օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները հրավիրվել են Ադրբեջանի ՊՆ
  14:44 Բաքուն սպառնում է «միջոցառումներ և հակագործողություններ» կիրառել
  14:43 Լավրովը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
  14:31 Հայաստանյան բջջային օպերատորները շեշտակիորեն նվազեցնում են ռոմինգի սակագները Ղարաբաղում
  14:04 Օմբուդսմենը իրավապաշտպանների հետ մեկնել է ԼՂ
  14:02 Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ․ Թբիլիսին պետք է միջնորդի դեր ստանձնի Երևանի և Բաքվի միջև
  13:57 Օմբուդսմենը միջազգային մարմիններին է ներկայացրել ադրբեջանական կողմի ոտնձգությունները խաղաղ բնակիչների նկատմամբ
  13:56 Բակո Սահակյանն ընդունել է ԵԿՄ պատվիրակությանը
  13:48 ԼՂ ՊՆ․ Հակառակորդի երեք հարվածային ԱԹՍ է ոչնչացվել
  13:43 Սերժ Սարգսյանը հանդիպում է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ
  13:10 ՀՀ ՊՆ խոսնակ․ Հայկական ուժերը հրանետներ և ԱԹՍ են ոչնչացրել, ստորաբաժանում են ջախջախել
  13:08 Հայաստանի ՊՆ-ն զոհված յոթ զինծառայողի անուն է հրապարակել
  12:38 «Այս իրավիճակում ճիշտ կլինի ԼՂ անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից»․ Միրզոյան
  11:31 Ադրբեջանը հայտնում է իր ևս 3 զինծառայողի զոհվելու մասին
  11:14 Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂ իշխանությունը և ՊԲ-ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները
  10:55 ԼՂ ՊՆ․ Ղարաբաղյան ուժերը նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը, ևս 5 տանկ են խոցել
  09:22 Արծրուն Հովհաննիսյան. Հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել
  08:45 ՊԲ. Առավոտյան առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով
  00:47 Պաշտպանության բանակը առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ
  00:07 Արծրուն Հովհաննիսյան. Հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն