HomeAbout UsCRIMINAL TIME TV SHOWDonationNews About Human RightsScientific articles
Armenian GenocideOur newspaperYOUR RIGHTSNEWS NETWORKThe Calendar Daily NEWSAHAZANG WEEKLY
CRIMINAL TIME  NEWSPAPERThe 45th President Of The United States

18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 300-ից ավելի զոհ. Ադրբեջանի կորուստները



Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վարման հետևանքով կողմերի կորուստները հետևյալն են...



Հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:



Հայկական կողմի կորուստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուստներ` 20 զոհ, 6-ը սպաներ և ենթասպաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է:



Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունները Ստեփանակերտում ստեղծված օպերատիվ տեղեկացման կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հրապարակել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանն` ընդգծելով, որ ՊԲ ստորաբաժանումները մարտունակ են և ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել:



Ինչ վերաբերում է տարածքներին, Վիկտոր Առուստամյանը նշեց, որ հակառակորդի մխրճման խորությունը կազմում է 200-300 մետր և այդ խորության վրա բնակավայրեր չկան: Ներկայում Կազախլար-Նյուզգեր ուղղությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 5 մարտական դիրք, Թալիշ-Մատաղի-Թափկարակոյունլու ուղղությամբ` 3 դիրք:



«Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը զրահատեխնիկայի կիրառմամբ հարձակվողական գործողություններ է ձեռնարկել նոր՝ Հորադիզ- Նյուզգեր եւ Կազյան-Շուրաբադ ուղղություններով: Հրետակոծության են ենթարկվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև Մարտակերտ և Թալիշ բնակավայրերը: Նոր ուղղություններով հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում Կազախլար- Նյուզգեր, Թափկարակոյունլու-Թալիշ ուղղություններով մարտերը շարունակվել են: Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը զրահատեխնիկայի կիրառմամբ հակառակորդը նոր գործողություններ է նախաձեռնել: Հակառակորդի հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են»,-ասել է Վիկտոր Առուստամյանը:


Նա տեղեկացրել է, որ հակառակորդը, կորցնելով նախաձեռնությունը, առաջին անգամ կրակ է արձակել «ՏՕՍ» համակարգից , որը արդյունք չի ունեցել: Հակառակորդը փորձել է կիրառել անօդաչու թռչող սարք, որը ՊԲ-ի կողմից խոցվել է:



Ընդհանուր առմամբ մարտական գործողություների ընթացում հետախուզական կրակային խոցման նպատակով հակառակորդը լայնորեն կիրառում է անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցվել է:
ԵԺԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձև է ընդունել

23:41 • 04.04.16


Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով:

«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս տեղի ունեցող իրադարձություններով:

Անընդունելի է հերքել միջազգային հանձնառությունը հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով լուծելու հարցում, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհերը նաև անմեղ քաղաքացիներ են, այդ թվում երեխաներ:  

Անհրաժեշտ ենք համարում գործնական քայլեր ձեռնարկել անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները, ռազմական ուժերը դուրս բերել իրենց նախկին դիրքերը, որում գտնվում էին 2016-ի ապրիլի 1-ին: Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ բանակցային գործընթացին վերադարձին»,-ասվում է ԵԺԿ հաղորդագրության մեջ:

CNN-ի հաղորդավարուհին ուղիղ եթերում նեղն է գցել Մամեդյարովին

21:08 • 04.04.16


CNN-ի հայտնի հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը հեռուստաալիքի ուղիղ եթերում «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ անընդհատ վերջինիս համար տհաճ հարցադրումներ անելով: 

Հաղորդավարուհին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բախումներին, Ադրբեջանին անուղղակի մեղադրել է նախահարձակ լինելու մեջ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1994թ.-ից սկսած «իր գլխի տերն է եղել», ինչու՞ հարձակվել հիմա»։ 

Մամեդյարովը փոխել է թեման և ադրբեջանական քարոզչությանը հատուկ ձևով, սկսել մեղադրել է Հայաստանին:

Առաջատար հեռուստաալիքը անդրադարձել է նաև Ալիևների ընտանիքի օֆշորային սկանդալին: Հարցին, թե ինչ կասի Մամեդյարովը Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի և նրանց դուստրերի՝ օֆշորային կազմակերպություններում ունեցած մասնաբաժիների մասին, ադրբեջանի արտգործնախարարը ասել է, որ այդ մասին տեղեկություն չունի

Դրան ի պատասխան հաղորդավարուհին «հեգնանքով» արձագանքել է. «Դա էլ է պատասխան»։


ՄԱԿ-ում հայտնել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը

11:50 • 04.04.16


ՄԱԿ-ում հայտնել են, որ անցած հանգստյան օրերին առնվազն 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալները։

 

«Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների տվյալների՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով։ Վիրավորների թիվը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ` զինվորական, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ թիվը 200-ից ավելի է»,- ասվում է փաստաթղթում։

 

ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչությունը չունի տվյալներ ենթակառուցվածքների վնասման, ինչպես նաև քաղաքացիական անձանց տարհանման մասին:


«Երկու կառավարություններն էլ հայտարարել են, որ միջազգային հումանիտար օգնության կարիք չունեն»,- ասվում է զեկույցում:
 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։