HomeAbout UsCRIMINAL TIME TV SHOWDonationNews About Human RightsScientific articles
Armenian GenocideOur newspaperYOUR RIGHTSNEWS NETWORKThe Calendar Daily NEWSAHAZANG WEEKLY
CRIMINAL TIME  NEWSPAPERThe 45th President Of The United States

"International Human Rights Protection"-ը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է (Non-Profit Organization), որը հիմնադրվել է 2012թ. Լոս Անջելեսում:
Կազմակերպության  հիմնական նպատակն է նպաստել  մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը, նպաստել  սոցիալ-տնտեսական արդար և սոլիդար հասարակարգի զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության արժեքային ու սահմանակարգային հիմքերի վրա կառուցված համագործակցային միջավայրի ձևավորմանը: Մենք գտնում ենք, որ սա հայ ժողովրդի՝ իբրև անհատ և հավաքականություն, ազատ ու բարգավաճ, մարդավայել ապրելու և զարգանալու հիմնական երաշխիքն է, ինչպես նաև մարդկության ընդհանուր ընտանիքին լիիրավ անդամակցելու հնարավորությունը:
Կազմակերպությունը պաշտպանում և խթանում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, իրականացնում է մարդու իրավունքների օրենսդրության կատարելագործման և ամրապնդմանն ուղղված գործունեություն:
Կազմակերպության նպատակն է բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը և համագործակցել նմանատիպ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ: Այն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն մարդու իրավունքների հետ կապված հարցերով (մասնավորապես` դատական, միջազգային, տարածաշրջանային կամ ազգային նշանակության հարցերով), ինչպես նաև աջակցում է մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային չափանիշների զարգացմանը: 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ "International Human Rights Protection"-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Կրթական, ոււսուցողական և լուսավորչական միջոցներ
Հրատարակչական  միջոցներ
Հեռուստատեսային հաղորդաշարերի կազմակերպում
Հետազոտություններ, վերլուծություններ
Քաղաքացիական հանրային քննարկումներ
Քաղաքացիական ցանցային համագործակցության զարգացում
Երկխոսության նախաձեռնում և ծավալում
Խորհրդատվություն
Տեղեկատվական միջոցառումներ
Հանրությանը մատչելի հրատարակություններ
Քաղաքացիական հասարակության տարածաշրջանային և միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցություն
Լոբբինգ

Կազմակերպության հիմանդիր-նախագահ

ԱՐՄԵՆ ՈՍԿԵՐՉՅԱՆ
Ծնվել է Երևանում 1980թ. 2001թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2003թ. պաշտպանել է մագիստրոսական թեզ և ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում` քրեաիրավական մասնագիտացմամբ:
Մինչև 2005թ. աշխատել է Երևանի Նաիրիտ գործարանում, որպես իրավախորհրդատու: 2005-2007թթ աշախատել է ՀՀ դատախազությունում, որպես քննիչ:
2001թ. հրատարակել է "Մահապատժի Անիրավաչափությունը" վերտառությամբ գիտական առաջին աշխատությունը:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական և հրապարակախոսական հոդվածների, ինչպես նաև "Քրեաիրավական տերմինների համառոտ բացատրական բառարան"-ի:
2007թ. տեղափոխվել է ԱՄՆ:
2007թ. հիմնել է "Պետություն և Իրավունք" հայ-ամերիկյան շաբաթաթերթը և մինչև 2009թ. հանդիսացել շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 2009թ-ից հանդիսանում է Կրիմինալ Ժամ ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: 2009թ-ից 2011թ հանդիսացել է ԱՄՆ-ի AMGA հայկական հեռուստաալիքով հեռարձակվող Հնարավորության Խաչմերուկ գիտահանրամատչելի հեռուստախաղ-շոույի հիմնադիրն ու խմբագիրը: 2012թ-ից հանդիսանում է World Style ամսագրի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը: 2012թ-ից ARTN-SHANT հեռուստաընկերությամբ հեռարձակվող "ԿՐԻՄԻՆԱԼ ԺԱՄ" հաղորդաշարի հեղինակն ու վարողն է: 
INTERNATIONAL  HUMAN  RIGHTS PROTECTION